«Գիրքը կազմով մի դատիր»․ հավանաբար դուք էլ եք լսել այս հանրահայտ արտահայտությունը։ Իսկ այս մարդկանց դեպքում սա ոչ թե փոխաբերական իմաստով էր վերաբերվում, այլ հենց շատ բուն իմաստով։

Բանն այն է, որ մի ամերիկացի տատիկ որոշել էր իր թոռան համար գիրք գնել։ Գրախանութում նրան ամենից շատ դուր էր եկել «Եթե կենդանիները խոսել կարողանային» վերնագրով գիրքը։ Քանի որ կազմը բավականին գրավիչ տեսք ուներ, տատը չէր էլ բացել գիրքը, փոխարենը միանգամից գնել էր այն։

Անգամ թոռանը նվիրելուց հետո նա չէր բացել գիրքը։ Ժամեր անց հանկարծ նրան զանգել էր իր աղջիկը՝ թոռան մայրը, ով հարցրել էր՝ արդյոք նա գնելուց առաջ բացե՞լ է գիրքը։ Պարզվել էր՝ գրքում տեղ գտած նկարազարդումների կողքին հայհոյանքներ էին գրված։ Ստացվում է՝ եթե կենդանիները խոսել իմանային, ապա հայհոյանքներով կխոսեին։

Ահա, թե ինչ բովանդակություն ուներ գիրքը։

grandma-buys

grandma-buys-

grandma-buys

grandma-

grandma-bu

grandma

grandma

grandma

grandma

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել