Օրեր առաջ Adidas-ը մեկնարկեց իր նոր՝ աշուն/ձմեռ հավաքածուի «Superstar» կոչվող արշավը, որի շրջանակներում ներկայացվեցին կոշիկներ, որոնք կոչված են «վերասահմանելու» գեղեցիկը։ Ասվածից արդեն սպասելի է, որ սենսացիա էր լինելու նորաձևության ոլորտում։

Adidas-ի «Supermodel» արշավին մասնակցում էր նաև շվեդ մոդել Արվիդա Բիսթորմը, ով հայտնի է որպես գեղեցկության կարծրատիպերի դեմ պայքարող ակտիվիստ, ինչպես նաև «Ոչ սափրվելուն» շարժման մասնակից։ Ֆոտոսեսիաների ընթացքում Արվիդան լուսանկարվել է առանց մարմնի անհրաժեշտ մասերը սափրելու, ինչն էլ սկանդալի առիթ դարձավ։

Մոդելը շատերի քննադատությանն արժանացավ։ Օրինակ՝ ֆեյսբուքյան մի օգտատեր գրել էր․ «Սա ուղղակի փնթիություն է։ Ահավոր է, արագ սափրիր մարմինդ կամ գոնե շալվար հագիր, որ մազերդ չերևան»։ Մեկ ուրիշը գրել է․ «Սա՞ է ժամանակակից կնոջ կերպարը։ Ոչ, ես չեմ ուզում, ինձ դուր են գալիս մեր եվրոպական մշակույթն ու արժեքները։ Կանայք պետք է խնամեն իրենց, խնամված տեսք ունենան։ Սա ուղղակի սարսափելի է»։

Բայց բոլորը չէ, որ դեմ էին Արվիդայի ընտրած ոճին։ «Adidas այնքան էլ չեմ սիրում, բայց այս գովազդն իսկապես գովեստի է արժանի։ Պետք է հասկանալ, որ դա է կնոջ բնական կերպարը։ Վերջապես եկավ մեկը, ով հիշեցնում է բոլորին՝ մարդիկ իրավունք ունեն լինել այնպիսին, ինչպիսին կան»,- մեկնաբանություններում գրել էր մեկը։

«Կարծում եմ՝ կանացիության չափանիշները հենց հասարակության կողմից են ստեղծվել, բայց յուրաքանչյուր ոք կարող է կանացի լինել յուրովի, իսկ մեր հասարակությունն այսօր վախենում է դրանից»,- ասել է մոդելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել