«Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի հետևում կանգնած է Իսրայելը», «Իրաքի քրդական տարածաշրջանի տարբեր բնակավայրերում ծածանվող իսրայելական դրոշներն անգամ ի զորու չեն փրկելու շրջանը քաղաքական և տնտեսական մեկուսացումից», «Իրաքյան Քրդստանը «Մոսսադի» ծրագիրն է»... Վերոնշյալ և այդօրինակ մի շարք հայտարարությունների հեղինակը ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանն է:

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի նախագահի հակաիսրայելական հռետորաբանությունը, որը դուրս է անգամ նվազագույն մրցակցությունից, կարելի է բնութագրել նաև «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» հայտնի արտահայտության ձևափոխմամբ, որն Էրդողանի դեպքում կստացվի «արաբներից ավելի իսրայելատյաց»...

Ի դեպ՝ անկախ Էրդողանի անկեղծությունից՝ նրա հակաիսրայելական հռետորաբանությունն էականորեն բարձրացնում է Թուրքիայի նախագահի հեղինակությունն արաբամուսուլմանական աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել