Հայաստանում 2018 թվականին ուժի մեջ մտնող նոր հարկային օրենսգրքով առաջարկվում է չեղարկել երեխաների ու ծերերի ապրանքների համար նախատեսված ԱԱՀ-ն: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ ԱԱՀ-ից ազատման շրջանակն, ընդհանուր առմամբ, համընկնում է «Ավելացված արժեքի հարկի» մասին գործող օրենքին:

«ԱԱՀ-ից ազատվելու են մանկապարտեզների ծառայությունները (ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր) նաև գիշերօթիկներում, մանկատներում, ծերանոցներում գործող վճարովի ծառայությունները: Ազատվելու են նաև այն ապրանքները՝ հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ և այլն, որոնք պատրաստում են այդ հաստատությունների սաները»,- ասաց նախարարը:

ԱԱՀ-ից ազատվելու է նաև դպրոցական պարագաների վաճառքը՝ տետրեր, ալբոմներ, մանկական և դպրոցական գրականություն, նաև բուհերի ու Գիտությունների ակադեմիայի գիտական հրապարակումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել