ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 3-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է ննջասենյակի արտաքին պատից 4 քմ հատված, խոհանոցի և լոգարանի պատերին առաջացել են ճեղքեր, ջերմահարվել է լոգարանի կախովի առաստաղից 0,5 քմ հատված. տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել