Aravot.am-ը գրում է.

Aravot.am-ի տեղեկություններով, Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը, որն այսօր ձերբակալվել է նախօրեին չինուհուն բռնաբարելու կասկածանքով, երկար տարիներ բնակվում էր ՌԴ-ում: Նա ամուսնացած է ռուս կնոջ հետ, ունի մեկ որդի: Խաչիկ Տերտերյանը վերջերս է վերադարձել Հայաստան, զբաղվում էր հողագործությամբ:

Նրա եղբայրը՝ Վազգեն Տերտերյանը, մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները, ասաց. «Որ ճիշտն ասեմ, ես տեղյակ էլ չեմ, ինչ կապ է ունեցել այդ չինուհու հետ, ինքը դաշտում է եղել, ինչքան գիտեմ՝ այդ աղջիկը բողոք չունի: Եղբայրս նոր էր եկել Հայաստան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել