Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր Գյումրու օրը։ Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը։ Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան, թե որքան է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր՝ 32 միլիոն դրամ (լուսանկար)։
Ակամայից հիշեցի Շիրակի մայր բուհում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները, որոնք ծախսվում են այդ ամենի վրա։ Օրինակ՝ բուհի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, իսկ դահլիճի վերանորոգման համար՝ 100 միլիոնից ավել դրամ (լուսանկարներ)։
Հետաքրքիր է ստացվում։ Երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ, իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ։
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։

No automatic alt text available.Image may contain: people sitting, table and indoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել