Հաճախ մարդիկ մեջքի և վերջույթների ցավերի դեպքում չեն ցանկանում դիմել բժշկի և փորձում են ինքնուրույն ախտորոշել ու բուժվել: Սակայն արդյո՞ք հնարավոր է իրականացնել նման ինքնաախտորոշում:

Մեջքի ցավերի դեպքում, կախված այն բանից, թե ողնաշարի որ հատվածն է ցավում, կարելի է պարզել, թե որ օրգանի աշխատանքի խանգարման հետ է կապված այդ ցավը:

Մարդու ողնաշարը բաղկացած է 24 ողից և 31 զույգ նյարդային վերջավորությունից: Դրանցից յուրաքանչյուրն իր գործառույթով կա՛մ ակամա կապված է համապատասխան օրգանի, կա՛մ համակարգի հետ, ուստի որևէ օրգանի աշխատանքի խանգարումն ուղղակիորեն ազդում է ողնաշարի առողջության վրա:

Մարմնի քարտեզը ողնաշարի վրա

Մեջքի ցավերի դեպքում կարելի է պարզել, թե որ հատվածում է նկատվում «նոմալիա» և հետևաբար՝ որ օրգանի կամ օրգանների համակարգի աշխատանքն է խանգարվել: Այս տեղեկությունը թույլ կտա հասկանալ, թե ինչպես են նախագծված մարդու օրգանները ողնաշարի վրա:

Պարզվել է, որ մեջքի ցավերը կարող են պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, քանի որ խնդիրը լրիվ այլ օրգանների մեջ է՝ կախված ցավի օջախից:

Անտոն Ալեքսեևի պնդմամբ՝ խնդիրն ինքնուրույն ախտորոշելը շատ բարդ է, ուստի հարկավոր է, որ դա իրականացնի մեկ ուրիշը՝ մկանների և ողնաշարի համապատասխան ստուգման ու թեստավորման միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել