Ադրբեջանը Թուրքիայից պահանջում է, որ իրեն հանձնեն Թուրքիայի 4 քաղաքացիների, ովքեր այցելել են Արցախ: Նրանք են՝ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն, Էրոլ Կաթիրչիօղլուն:

Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի այս 4 քաղաքացիներն այցելել են Արցախի Հանրապետություն, ու այցն, իհարկե, շատ ծանր են տարել թշնամու երկրի ղեկավարները: Դեռ կան մարդիկ, ովքեր Ադրբեջանի սև ցուցակի ու հետապնդումների սպառնալիքի տակ իրենց կամքով այցելում են Արցախ, ու դա հանգիստ չի տալիս Ադրբեջանին: Ադրբեջանական սև ցուցակում այժմ 672 անձ կա, ու թիվը գնալով ավելանում է:

Այլ երկրների քաղաքացիների այցը, եթե ինչ-որ տեղ կարելի էր ընդունել ու բավարարվել սև ցուցակով, ապա եղբայրական Թուրքիայի կողմից նման հարվածը միայն ցուցակով չի սահմանափակվում: Տեսնենք՝ Թուրքիան իր քաղաքացիներին կհանձնի Ադրբեջանի դատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել