Բաղադրիչներ
- գազար - 600 գր
- սոխ - 100 գր
- բրինձ - 600 գր
- միս ոչխարի - 600 գր
- բուսայուղ - 200 մլ
- սխտոր - 2 գլուխ
- աղ - 2 թ/գդ
- զիրա
Պատրաստման եղանակ
- Գազարը երկարավուն կտրտում ենք, իսկ սոխը շրջաններով (ոչ շատ բարակ)։
Գազարն ավելի լավ է խոշոր վերցնել։ Փլավի համար Ուզբեկստանում օգտագործում են դեղին գազար։ - Բրինձը լվանում ենք և 30-40 րոպեով սառը ջրում թրջում։
- Բուսայուղը լցնում ենք լավ տաքացրած թավայի մեջ և տաքացնում։ Այնուհետև սոխը լցնում ենք թավայի մեջ։ Սոխը տապակում ենք ուժեղ կրակի վրա` մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանանք։ Սոխի հյութը պետք է դուրս գա, որպեսզի միսն ավելացնելուց հետ, ոչ թե շոգեխաշվի, այլ տապակվի։
- Այժմ ավելացնում ենք ջլազատված և խորանարդաձև կտրտված միսը։
Միսը տապակում ենք ուժեղ կրակի վար,սկզբից մի կողմից, հետո` մյուս։
Ավելացնում ենք գազարը, խառնում և 5-7 րոպե անընդհատ խառնելով տապակում`մինչև գազարը փափկի։ - Այժմ մոտ 500 մլ ջուր ենք լցնում և մեջտեղում ամբողջական սխտոր դնում (կեղևազատված)։ Հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև սխտորը հանում ենք և մի կողմ դնում։ Ավելացնում ենք աղը։ Ջուրը պետք է մի քիչ աղի լինի, որովհետև բրինձը լցնելուց հետո, բրինձը աղի մի մասը իր մեջ է քաշելու։ Բրինձը լցնում ենք և թեթևակի հավասարեցնում։ Ջուրը պետք է թեթևակի բրինձը ծածկի։ Այժմ 10-15 րոպե փլավը եփում ենք, մինչև բրինձը ջուրն ամբողջությամբ ներծծի իր մեջ։ Եթե ջուրը շատ է, պետք է բրնձի մեջ անցք բացենք, որպեսզի ջուրը շուտ գոլորշիանա։ Երբ ջրի հիմնական մասը ներծծվի կավելացնենք սխտորը։
- Բրնձի վրա կլցնենք զիրան և կափարիչով կծածկենք։ Եթե ամուր փակվող կափարիչ չունենք, կարող ենք բրնձի վրա շրջած ափսե դնել, այնուհետև կափարիչով ծածկել։
Կրակի տակը իջեցնում ենք և թույլ կրակի վրա 20-25 րոպե եփում։ - Այժմ փլավը պատրաստ է։
Պատրաստի փլավը լցնում ենք մատուցարանի վրա և սխտորով ձևավորում ։
Բարի ախորժակ:
Ուզբեկական փլավի համար պետք է վերցնենք այնպիսի բրինձ, որ եփվելուց հետո չկպնի իրար: Փլավն ավելի լավ է մատուցել բանջարեղենային աղցանի (լոլիկով, վարունգով և սոխով) և թեյի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B8%D6%82%D5%A6%D5%A2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%83%D5%AC%D5%A1%D5%BE/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել