Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:33-ին: Պատշգամբում այրվել են տնտեսական իրեր (մոտ 2 քմ) և պատուհան (մոտ 0,5 քմ):

Փրկարարները գազի բալոնը (5 կգ) տեղափոխել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել