Քանի որ այսօր ԵՊՀ-ի մեր ֆակուլտետի միջանցքում պատասխանեցի ուսանողներից մեկի՝ Մասուդ Բարզանիի գլխակապի մասին հարցին, սակայն կարծում եմ՝ այն շատերին կարող է հետաքրքրել, այստեղ էլ նշեմ, որ կենտրոնական և հարավային քրդերենում چه چه دانی [ջա̈մա̈դանի], իսկ հյուսիսարևմտյանում՝ p՛ûşî [փուշի] (քրդերենից անցել է նաև բարբառային հայերեն՝ «փուշի») կոչվող սպիտակ և կարմիր գունավորումով այս գլխակապը բացառապես բարզանի քրդական ցեղամիավորմանը պատկանելու նշան է և, ամենայն հավանականությամբ, սկզբնապես եղել է նախշբանդիական եղբայրակցության Բարզանի շեյխական ընտանիքի մենաշնորհը:

Եթե Իրաքի Քրդստանի տարածաշրջանում տեղի ունեցող հանրահավաքներում կամ այլ հանրային միջոցառումներին տեսնեք այսպիսի գլխակապով մասնակիցների, ապա նրանք, անկասկած, բարզանի ցեղամիավորումից են:

#Քրդստան #բարզանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել