Արդեն մեկ անգամ գրել եմ իրանական «կոդերի լեզվի» մասին, երբ թվացյալ սովորական հայտարարությունը կամ ակնարկն իր մեջ պարունակում է նույնիսկ մեկից ավելի թաքնված խորքային իմաստներ:

Նման խոսքի լավագույն վերջին նմուշներից է ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Իրանի նախագահ Հասան Ռուհանիի բարձրաձայնած «մենք հենց այն ժողովուրդն ենք, որ հրեաներին փրկեցինք բաբելական գերության տանջանքից» միտքը:

Այս հայտարարությամբ Իրանի նախագահը ոչ միայն, շախմատային լեզվով ասած, «քաղաքակրթական մատ» հայտարարեց տարածաշրջանային իր ախոյան Իսրայելին, այլ նաև փաստացիորեն արձանագրեց, որ Իսլամական Հանրապետությունը չի դադարում իրեն համարել Աքեմենյան Իրանի ժառանգորդը, որի արքա Կյուրոս Մեծն էլ հրեաներին ազատել էր գերությունից՝ նվաճելով Բաբելոնը:

#մերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել