«Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մեկնարկից հետո այն դարձավ բուռն քննարկման և քննադատությունների առարկա: Դժգոհությունները հիմնականում վերաբերում էին ժյուրիի կազմին: Ոմանք նշում էին, որ այնտեղ համարժեք անդամներ չեն:
Թիրախում էր հատկապես Սոֆի Մխեյանը: Շատերին զայրացնում էր, որ այս նախագծում փորձվածների կողքին ներառել են նաև Սոֆիին: Ավարտվեց «Հայաստանի ձայնը» նախագիծը, որի արդյունքում Սոֆի Մխեյանի թիմից Նարեկ Մակարյանը գրավեց 2-րդ հորիզոնականը` զիջելով դիրքերը Մերի Մնջոյանին: Այժմ հարց է առաջանում` արդյոք սխալ չէի՞ն Սոֆի Մխեյանի հասցեին արված քննադատությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել