Armtimes.com-ը գրում է.

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Ելք» դաշինքը պաշտոնական շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: Այդ նախագծով «Ելք»-ը, ինչպես ասաց Էդմոն Մարուքյանը, սկսում է բազմաքայլ մի գործընթաց, որի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, քայլ առ քայլ ներկայացվելու է Հայաստանի հետընթացը՝ սկսած 2013 թվականից:

«Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հետընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով: Հայաստանում տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, տնտեսության կոնտեքստում տրված խոստումները չեն իրականացվել, անվտանգության ոլորտում՝ Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է դարձել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, գործազրկության մակարդակը աճել է, Հայաստանի միջազգային մեկուսացումը աճել է, եւ դրան գումարվել են ԵԱՏՄ-ից դեպի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող այն քաղաքական ավանդույթները, որոնք մենք կոչում ենք ավտորիտար քաղաքական ավանդույթներ: Մենք համոզված ենք, որ Հայաստանը ժամանակն է դուրս բերել զարգացման ուղի»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանը զարգացման ուղի դուրս կգա միայն այն դեպքում, երբ կաշկանդված չի լինի որեւէ համաձայնագրով, որը թույլ չի տալիս Հայաստանին իր գործընկերների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր կնքել, իր տնտեսությունը զարգացնել, դրանց շնորհիվ՝ իր անվտանգության մակարդակը բարձրացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել