Armtimes.com-ը գրում է.
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն այս էլ որերորդ անգամ նիստի ժամանակ բարձրաձայնում ու անընդունելի են համարում, որ էլեկտրոնային քվեարկության համակարգը չի աշխատում:
Այսօր կայացած նիստի ժամանակ, որը նրանք մի քանի անգամ համեմատեցին գավառական ժողովների հետ, հայտարարում էին, թե չի կարող 21-րդ դարում Երեւանի ավագանու նիստերի քվեարկությունն անցկացվել ձեռքը բարձրացնելով:
«Այս էլեկտրոնային սարքերի համար ինչքա՞ն գումար է վճարվել, ինչքա՞ն ժամանակ է տեղադրված են եւ ինչո՞ւ չեն աշխատում: Դա օրենքի խախտում է, դա անթույլատրելի է: Սա գավառական ժողով չէ, որ մենք ասենք՝ եկեք ձեռքով քվեարկենք»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը: Թեմայի կրկնությունից հոգնած քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ի վերջո, առաջարկեց հարցն ուղղել գրավոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



