Pastinfo.am-ը գրում է.

Երգչուհի Շինեյդ Օ՚ Քոննորը, ում վերջերս հոգեբուժարան են հասցրել դեպրեսիայի և ինքնասպանության մտքերի պատճառով, անկեղծ հարցազրույց է տվել ամերիկյան Dr. Phil թոք-շոուին:

Թեև երաժշտի մասնակցությամբ թողարկումը հեռարձակվելու է միայն սեպտեմբերի 12-ին, սակայն նրա պատմությունից որոշ քաղվածքներ ԶԼՄ-ները մեջբերում են արդեն հիմա:

50-ամյա իռլանդուհին խոստովանել է, որ մանկության տարիներին բազմիցս ենթարկվել է ծաղրուծանակի ու բռնության մոր կողմից: Շինեյդ Օ՚ Քոննորը չի բացառում, որ հենց դա է պատճառ դարձել ինքնասպանության մտքերի և դեպրեսիաների համար:

«Մայրս ուներ խոշտանգումների սեփական խուց: Նա ուրախանում էր, երբ ինձ ցավ էր պատճառում»,- մեջբերում է երգչուհու բառերը Yahoo! պորտալը:

Ըստ նրա, նա բազմիցս ենթարկվել է նաև հենց սեքսուալ բռնության: Օ՚ Քոննորն այս ծաղրուծանակի պատճառով միայն մեկ տարվա ընթացքում ութ անգամ փորձել է ինքնասպան լինել:

Երգչուհու տանջանքները ավարտվել են 19 տարեկանում, երբ նրա մայրը՝ Մերի Օ՚ Քոննորը, վթարի զոհ է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել