Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել