Ալիևը հանդիպում է Ռուսաստանի ԳՇ պետին, սակայն մամուլը քննարկում է ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հայտարարությունները: Այսօր հանդիպել են ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնք քննարկել են ռուս-ադրբեջանական հետագա ռազմական համագործակցությունները:

Բայց չգիտես, թե ինչ պատճառով ադրբեջանական մամուլը ավելի շատ անդրադարձել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հայ-ռուսական ռազմական համագործացկության հայտարարություններին, քան իրենց նախագահի հանդիպմանը:

Մասնավորապես նշվում է, որ Զաքարյանը հայտարարել է, թե ռուսական զորքը չի պաշտպանելու Արցախը: Ու հենց այս նախադասությունը հենց այս շրջանում ընդգծելը շատ տարօրնակ է: Հատկապես այն դեպքում, որ երբեք ոչ ոք չի ասել, որ Արցախում կլինի ռուսական զորք, ու դա գոնե ադրբեջանցիների համար նորություն չէ:

Այս ամենին գումարենք նաև այն հայտարարությունը, թե հայկական կողմը ամբողջ սահմանի երկայնքով խոշոր տրամաչափի գնդացիրներով հարվածել է ադրբեջանական դիրքերին:

Այսպես՝ արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական կողմը ընտրել է ցեխ շպրտելու և կեղծ տեղեկություններ հրապարակելու միջոցով կատարվող քարոզչությունը, որը, հաստատ, լավ բանի չի բերելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել