Pastinfo.am-ը գրում է.

ԵՊՀ դասախոսին սեպտեմբերի 1-ին առեւանգելու գործով հետախուզում է հայտարարվել երեք անձի նկատմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-նտեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը հետաքրքիր դեպք է գրանցվել Երևանում՝ փախցրել են ԵՊՀ դասախոսին:

Մեզ հաջողվեց պարզվել, որ դեպքը տեղի է ունեցել դասերից հետո՝ ժամը 16:00-ի սահմաններում։ 30-ամյա դասախոսին համակրող երիտասարդն ընկերների օգնությամբ դասերից հետո փախցրել է նրան «Ռոմանագերմանական» ֆակուլտետի մասնաշենքի մոտից։

Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ, նախնական տվյալներով, առեւանգմանը մասնակցել է երեք անձ, և քննիչը որոշում է կայացրել՝ նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել