Դուք պատրա՞ստ եք գազպրոմածին մաղձի ձեր այսօրվա չափաբաժնին: Մի հատ փոքր սենյակում փակվեք, բոլոր կտրող-ծակող իրերը հեռացրեց, պատուհանները մեխեք, որ չկարողանաք բացել ու կարդացեք։ Կառավարությունը պարզաբանել է, որ վարչապետի ասած $830-850 միլիոն ներդրումը ներառում է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, պետբյուջեի ծախսերը: Գիտեմ, որ չեք հավատա, կմտածեք տռոլինիգի ինչ-որ իզվրաշեն ձև ա սա, դրա համար մեջբերեմ. «Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը»: Էն ասֆալտը, որ փռում են, դա ոչ թե պետական ծախս ա, այլ Վարչապետի բերած ներդրում... Հասկացա՞ք:

Ախր հասկացեք վերջապես, երբ որ չինովնիկը պոմպի վերանորոգման տենդերը տալիս է իր մտերիմին, դա ոչ թե շահերի բախում է, այլ՝ ներդրում: Երբ բոլոր կարգոները փակում են, որ մնա մեկը ու ղեկավարվի քո ընկերոջ կողմից, դա ոչ թե հանցավոր համաձայնություն է, այլ՝ ներդրում: Երբ թալանված հէկիդ վարկը մարելու համար ավել ջուր ես թողնում Սևանից, դա ոչ թե խարդախություն է, այլ՝ ներդրում: Երբ երեխեքիդ ԱԱՀ-ից ազատում ես, դա ոչ թե մսխում է, այլ՝ ներդրում: Երբ դուրդ եկած բիզնեսի վրա հետին թվով ԱԱՀ ես հաշվում, դա ոչ թե հափշտակում է, այլ՝ ներդրում: Երբ այլ երկրի ղեկավարին հրավիրում ես, որ իրենց մոտ գազի կալոնկեք շարես, դա ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ արտահանման խթանում, որովհետև հարկ եք մուծում դուք, իսկ ներդրում է անում ինքը... NERDRUM ANOXE

Հ.Գ. Որովհետև ուրիշ ձև չունեին 830 ձգելու: Գոհ եղեք, որ ներմուծված գազի ծավալը խորանարդ մետրով չեն գումարել խոպանչիների ուղարկած դոլարին, որ ստանային 2 ծիծիլիարդ խորանարդ մետր դոլարի ներդրումուծում... ու էլի եմ ասում՝ նա իձիոտ չի, իձիոտը դուք եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել