«Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական ճոխ առևտրին է նախապատրաստվում: Առաջիկայում կայանալիք «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ նախատեսվում է համայնքային բյուջեից ծախսել 8 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք սեպտեմբերի 12-ին կայանալիք Գյումրու ավագանու նիստի օրակարգից:
 
Ըստ օրակարգում ներառված նախագծի` նախատեսվում է միայն 950 հազար դրամ վճարել համերգային մասն ապահովող մենակատարներին, կես մլն դրամ` համույթներին, պարզվում է նաև, որ միջոցառման լուսանկարահանումը պետք է արժենա 125 հազար դրամ՝ ներառյալ նաև վարողների վճարը:
 
Տոնակատարության շրջանակում Բալասանյանը 3 միլիոնից ավելի դրամ վճարելու է մեքենաների վարձակալության համար, իսկ ծառայության ծախսերի համար նախատեսել է 2 մլն դրամ, թե ինչ ծառայությունների մասին է, բնականաբար, նշված չէ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել