Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովին, հարցազրույց է տվել ալիևյան haqqin.az-ին և կրկին հայտարարել, որ Հայաստանն ունի միջուկային զենք։ Նախ՝ Բագրատյանը նշել է, որ իր հայտարարություններն այն մասին, որ Երևանը միջուկային զենք ունի, դեկլարատիվ բնույթ չեն կրում, և որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից։ «Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես անկեղծորեն եմ ասում»,- ասել է Բագրատյանը։ Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով, որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչին Բագրատյանը պատասխանել է, որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից։
Հրանտ Բագրատյանը առաջին անգամը չէ, որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս։ Պետք է նշեմ, որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում։ Ադրբեջանում սարսափում եմ Հայաստանի միջուկային «գերտերություն» լինելու հանգամանքից։
Ի դեպ՝ ըստ տարածված լուրերի՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ, որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած «Քեթիի սարերը»։ Սակայն 1988 թ-ի երկրաշարժից հետո դրանք իբրև թե տարհանվել են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել