Aravot.am-ը գրում է.

Էրեբունու բիլիարդանոցում օրեր առաջ իր ընկերոջ` Գոռ Հակոբյանի կողմից պատանդ վերցված Մ. Թ-ի առաջին հարցը իրավապահներին եղել է սա` ինչու եք սպանել Գոռ Հակոբյանին, այլ ոչ թե վնասազերծել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Մ. Թ-ն:

«Ամենաշատը ինձ հուզող հարցը դա էր, որովհետեւ նա իմ սիրած տղամարդն է: Ճիշտ է` այդ պահին նա ուզում էր ինձ սպանել, որովհետեւ դանակը պարանոցիս` նայում էր դեմքիս ու ասում` համ ես գնամ, համ ինքը գնա, բայց միեւնույնն է ես հարց էի տալիս` ինչու չվնասազերծեցին, այլ սպանեցին: Իրենք ասացին` ուրիշ տարբերակ չի եղել, իրենք էլ չեն ուզեցել, որ մահանա, ինքն այնքան հյուծված ու թույլ է եղել, որ մինչեւ հիվանդանոց չի դիմացել, կրակոցը քներակին է կպել, թե այլ տեղ, արյունահոսել է: Ես երկու կրակոց եմ լսել ու հարցրել եմ` ինչու է երկու կրակոց հնչել, քննիչն ինձ ասաց, որ մի կրակոցը դեպի ձեզ չի ուղղվել, չկարողացավ պարզաբանել` երկրորդ կրակոցը ուր է դիպել, ասաց` մարմնի վրա մի կրակոցի տեղ է, մյուս կրակոցը չի կպել»,- պատմեց Մ. Թ-ն:

Նրա խոսքով, մինչեւ վնասազերծելը ոստիկաններ են մոտ մեկ ժամ բանակցել Գոռ Հակոբյանի հետ, վերջինս ավելի էր զայրանում ու ագրեսիվանում. «Բայց հաստատ Գոռ Հակոբյանը պատրաստ էր կտրուկ քայլերի, որովհետեւ այդ ընթացքում ինձ խփում էր ու դանակը պարանոցիս էր դրել: Այդ մարդն ինձ անծանոթ էր այդ պահին, չգիտեմ` ինչ էր կատարվում հետը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել