Hraparak.am-ը գրում է.

Ոստիկանությունը ներկայացրել է Պռոշյանի վրա՝ նախագահի տան հատվածում, տեսանյութ, որտեղ տեխզննման կտրոն է պահանջել ասմունքող Լիանա Զուրաբյանից: 

Լիանա Զուրաբյանի կարծիքն եմ ուզում իմանալ տեսանյութի մասին։ Լիանան չէր նայել ոստիկանության տեսանյութը՝ «կուղարկե՞ք լինքը»: Մենք երեկ անդրադարձել էինք դրան` «Ինչու՞ էին կանգնեցրել Լիանային ու իր փոքրիկին՝ նախագահի տան հատվածում» վերտառությամբ հոդվածով»:

Լիանան ասում էր, որ իր մի տարեկան փոքրիկը անընդհատ լացում, անհանգստանում էր։ Ժամից ավել խնդրում էր, որ իրեն տուն թողնեն՝ երեխայի հետ է, չէին ընդառաջում։ Ոստիկանության տեսանյութում այդ հատվածը չկար։ Կարելի էր կարծել, որ փոքրիկ երեխա չի եղել, եթե մի տեղ նրա նվնվոցը չլսվեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել