Ադրբեջանը, ինչպես գիտենք, անձնական «սև ցուցակ» է ստեղծել, որտեղ հայտնվում են մարդկանց անուններ, ովքեր այցելում են Արցախ: Այդ մարդիկ սովորաբար լինում են քաղաքական գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, մարզիկներ և այլն: Ցուցակում արդեն առկա է 668 հոգու անուն, իսկ վերջինը Կանադայի խորհրդարանի անդամ Տոնի Կլեմանն է, ով այցելել էր Արցախ:

Ըստ ադրբեջանցիների՝ հայկական կողմը Կլեմանին հրավիրել է Արցախ, և այդ այցի համար նույնիսկ գումար ենք վճարել: Մարդիկ երազում են՝ գան, Արցախը տեսնեն, մենք պետք է գումարով մարդ բերենք: Իհարկե, Ադրբեջանում գումարով հարցեր լուծելը միշտ արդիական է, բայց դա մեզ չի կարող վերաբերվել: Արցախ ժամանած ցանկացած անձ գալիս է կա՛մ հրավերով, կա՛մ ինքնակամ: Բոլոր բարեկամների համար Արցախի սահմանները բաց են:

Հետաքրքիրը այն է, որ Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ գրված է, որ տվյալ մարդիկ առանց Ադրբեջանի թույլտվության հատել են իբր պետական սահմանը: Տեսնես աշխարհում կգտնվի՞ մի հոգի, որ որոշի գնա ու Ադրբեջանից թույլտվություն հարցնի, որ մեկնի Արցախ: Ադրբեջանը ի՞նչ պետք է անի: Թույլատրի, մեր տղերքը սահմանի չեզոք գոտում հարցերը կլուծեն: Թույլ չտա, վրան կծիծաղեն, որ ամբողջ աշխարհով հայտարարում է, որ Արցախն իրենն է, բայց չի կարողանում մարդկանց այնտեղ ուղեկցի:

Մարդիկ էլ մեր Արցախ գնում են մեր ճանապարհներով, ու գնալու համար ոչ մեկից թույլտվություն պետք չէ, որ խնդրեն, եթե, իհարկե, բարի նպատակներով են գնում, եթե բարի չէ, ապա էն սահմանի տղերքը էլի ճանապարհի կեսին հարցերը կլուծեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել