Տարիներ առաջ հենց նույն ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացնող սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց Հայաստանի ԶՈւ-ն ներկայացնող սպա Գուրգեն Մարգարյանին: Հիմա բոլոր օտարամոլները կպատասխանեն, որ, դե, նման դեպք ցանկացած այլ միջավայրում էլ կարող է լինել: Լավ, համաձայն եմ:

Բայց դրանից հետո նույն ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան նույն Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին: Դրանից հետո նույն Ադրբեջանը իր երկրի տարածքում ազգի հերոս ճանաչեց Ռամիլ Սաֆարովին:

Այսքանից հետո հակառուսական պրոպագանդա անելու համար ՆԱՏՕ-ի զորավարժության ցավով տառապելը լրիվ անիմաստ է: Ճիշտ է, պետական մակարդակով չենք փայլում թասիբի տեսանկյունից, բայց դե գոնե այս անգամ կարելի է մի քիչ թասիբով լինել:

Մեր երկրում մեկը ռուսամետ է, մեկը՝ ամերիկամետ, մյուսը՝ նատօյամետ, մեկը՝ չինաստանամետ, մյուսը՝ իշխանամետ, մեկը՝ ընդդիմությունամետ, բայց մեզ հզորանալու համար պետք են միայն հայամետներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել