Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Արցախի անկախության տոնի օրը որոշել է բարձրանալ Թերթերի շրջանում գտնվոց առաջնագծի դիրքերը: Տարօրինակ զուգադիպությամբ Հասանովը բարձրանում է հենց այն ուղղության դիրքերը, որը ամենաշատն է տուժել ապրիլյան մարտերի ժամանակ: Թերթերը, դրա բնակիչները և այդ դիրքերում կանգնած ադրբեջանցիները իրենց «մաշկի» վրա զգացել են մեր հրետանու կրակի արդյունքները:

Քանի որ Արցախի անկախության տոնը մեծ շուգով է նշվում ամբողջ հանրապետությունում, այդ թվում նաև դիրքերում, Հասանովը փորձել է հասնել իր զինվորներին, որպեսզի նրանց մարտական ոգին բարձր պահի: Զաքիրից սպասելի է, որ միայն նման խաղաղ պայմաններում է երևում զինվորների կողքին, դեռ հնուց ավանդույթ է, որ նա վտանգավոր պայմաններում փախնում է սահմանամերձ տարածքներից դեպի Բաքու:

Զաքիր Հասանովը զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը 40 տարվա իր պռակտիկայի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների նման քաջ զինվոր չի տեսել: Այո, Հասանովը քաջ զինծառայողներ կարող էր տեսնել դեռ 26 տարի առաջ մարտի դաշտում, սակայն մարտի դաշտից փախել է դեպի Բաքու ու այնտեղ գրասենյակային զինծառայողներից բացի ոչինչ չի տեսել: Այ, եթե մնար մարտի դաշտում նա կտեսնես մի շարք հայ զինծառայողների ու իր վրա կզգար նրանց քաջությունը: Ոչինչ, Հասանովի այդ սխալը մի օր մեր տղերքը ուղղելու են ու նա մոտիկից ծանոթանալու է իրոք քաջ զինվորների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել