Ճապոնական Mandam ընկերությունը հայտարարել է, որ մարմնի հոտի նոր տեսակ է հայտնաբերել, որն անվանել է «միջին տարիքի ճարպահոտ»: Այն հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, բայց կախված սննդակարգից՝ կարող է հանդիպել նաև 20-ին մոտ երիտասարդների և կանանց մոտ: Այդ հոտը արձակվում է գլխի և պարանոցի հետևի հատվածից: Կներկայացնենք ձեզ այդ տհաճ հոտը կանխելու եղանակները:

1. Լոգանք ընդունելիս գլխի հետևի հատվածը լավ տրորեք երկու անգամ, քանի որ այդ հատվածում կուտակված ճարպը դժվարությամբ է լվացվում: Անպատճառ լվացեք պարանոցը և ականջների հետևի հատվածը սպունգով և մեծ քանակությամբ փրփուրով:

2. Մարզանքը նույնպես արդյունավետ է: Քրտնելիս դուք ազատվում եք նաև ճարպից: Մարզումներից հետո անպայման լոգանք ընդունեք:

3. Զբաղված ժամանակ մենք հակված եք շատ ուտելու: Դա հաճախ ազդում է մեր սննդակարգի հավասարակշռության վրա և փոխում ճարպի քանակը: Ուրեմն՝ պետք է անընդհատ հետևել կարգավորված սննդին:

4. Եթե օգտագործած հոտազտիչը հատուկ միջին տարիքի ճարպը չեզոքացնող տեսակի չէ, այն կարող է ավելի ուժեղացնել հոտը:

5. Երբ կանացի հորմոնները նվազում են, քրտինքը ավելի թթվահոտ է դառնում: Ծանրաբեռնվածությունը, ծխելը, ալկոհոլը կարող են ազդել կանացի հորմոնների արտադրության վրա:

6. Թվում է, թե խնդիր չպետք է լինի, քանի դեռ մենք առողջ ենք և հետևում ենք մեր հիգիենային, այնուամենայնիվ, պետք է հետևողական լինել և զգույշ: Որպեսզի ստուգեք, թե ունեք արդյոք նման խնդիր, երեկոյան մաքուր շորով տրորեք ձեր պարանոցը և հոտ քաշեք: Կարող եք նաև առավոտյան հոտ քաշել ձեր բարձից: Եթե տհաճ հոտ զգաք, հետևեք վերոնշյալ խորհուրդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել