Բաքվում հետևողականորեն առաջ են տանում Միր Ջաֆար Բաղիրովի ռեաբիլիտացիան։ Ստալինյան շրջանում Ադրբեջանի այս ղեկավարի անվան հետ է կապված 1937-38թթ. և 1940-ականների վերջերի մարդամթերման ողջ գործընթացը։ Ի դեպ, Ստալինի մահից հետո միութենական հանրապետությունների ղեկավարներին ուղղակի աշխատանքից ազատեցին և միայն Մ. Բաղիրովին գնդակահարեցին։ Նա ոչ երդվյալ ստալինիստ էր, ոչ ԽՍՀՄ ղեկավարի հավակնորդ էր, ոչ էլ մոսկովյան գործերից էր առանձնապես տեղյակ։ Նա, իրոք, չափն անցել էր թե չարդարացված դաժանության և թե գնդակահարվածների քանակի համատեքստում...

Բաքվում միայն այս տարի են «հիշել» շուրջ 70 տարի արգելված ու մոռացության մատնված Մ. Բաղիրովի մասին, նույնիսկ գերեզմանն են գտնել։ Սա իր բացատրությունն ունի։ Ալիևների դիկտատուրան դաժանագույն մեկին հերոսացնելու, աստվածացնելու խնդիր ունի` «զանգվածային գնդակահարություններն ու դաժանությունները հանուն պետության և ժողովրդի են արվել» թեզը մարդկանց ուղեղներում տեղավորելու համար։ Իսկ նման արժեհամակարգով ապրող ժողովրդի համար ավելի հեշտ կլինի տանել ալիևյան դիկտատուրան։ Կոմբինացիան շատ հետաքրքիր է։ Ալիևների իշխանությունը հավերժացնելու տեսանկյունից, թերևս, վատ չեն մտածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել