Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 25-ին, տեղեկություն հրապարակվեց  այն մասին, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի  Մեղրաշատ  գյուղի 23-ամյա անասնապահ  Սերգեյ Սահակյանը  վարակվել է բրուցելոզով։ Վերջինս բժշկական օգնություն է ստանում Գյումրու հակատուբերկուլիոզային և ինֆեկցիոն հիվանդանոցում։
 
Երեկ  «Հայկական ժամանակ»-ը դարձյալ  ահազանգ է ստացել, որ օգոստոսի 29-ին  բրուցելոզով  վարակված  մեկ այլ քաղաքացի ևս ընդունվել է Գյումրու հակատուբերկուլոզային և ինֆեկցիոն հիվանդանոց։  Թերթի տեղեկությունները   հաստատել են հիվանդանոցից՝ նշելով, որ վարակված  քաղաքացին  Շիրակի մարզի Հովիտ համայնքի 62-ամյա բնակիչ Սպարտակ Հովակիմյանն է։
 
Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոբյանը թերթի հետ զրույցում  տեղեկացրել է, որ տարածված վիրուսի մասին  տեղյակ է։  Այն, ըստ գյուղապետի, Հովիտում  առկա է արդեն 3 տարի։  Այս տարիների ընթացքում բրուցելոզով վարակվել է արդեն 20 հովիտցի։ «Երեկ բրուցելոզով  հիվանդ 4 հատ տավար ենք էլի մորթել, ինչքան լինում է, այդքան մորթում ենք»,- ասել է գյուղապետը և տեղեկացրել, որ մորթի ենթարկված  կենդանու միսը  հանում են վաճառքի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել