Հայկական հրատարակչատները հա էլ բողոքելու են, որ գիրքը չի վաճառվում, ու շարունակելու են բուկլետ-բրոշյուր տպելով փող աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չեն նստել հասարակության ճաշակի հետ: Մի քանի մտքի գիգանտ «գրականագետներով» նստում, որոշում են, թե որ աբստրակտ, հնարավորինս անհասկանալի գիրքը թարգմանեն, հրատարակեն, որ մի փոքր խելացի երևան: Այնինչ, հասարակությունը ոչ լսել է այդ անունները, ոչ էլ առանձնապես մեծ բան է կորցրել ծանոթ չլինելով նրանց: Իսկ այն հեղինակներն ու գրքերը, որոնք պահանջարկ են վայելում, չգիտես ինչու ոչ թարգմանվում են, ոչ էլ մոտակա ծրագրերում կան: Ռեմարկ, Ագաթա Քրիստի, Դյումա, Ռիչարդ Բախ, Հեմինգուեյ ու էլի սիրված ու ճանաչված գրողների գրքերը վերջին անգամ հայերեն թարգմանվել են կամ խորհրդային տարիներին կամ էլ 90-ականների սկզբներին, այն էլ մի քանիսը: 
Հետո մեր «умник» հրատարակիչները, ամեն ազատ խոսափող տեսնելիս բողոքում են, որ գիրքը չի վաճառվում, իրենք վնասով են աշխատում: Մարդու ծիծաղ է գալիս․ դուք թարգմանեք այն, ինչ հասարակությունն է ուզում կարդալ, ոչ թե այն, ինչ ինքնակոչ «գրականագետներով» եք որոշել, հետո նոր բողոքեք:
Ամեն գրախանութ մտնելիս հարցնում եմ՝ «Ռեմարկի «Գիշերը Լիսաբոնում» կամ Բախի՝ «Կամուրջ հավերժության վրայով» գրքերն ունե՞ք», լավ իմանալով, որ ասելու են ոչ: Հարցնում եմ՝ «Իսկ Ագաթա Քրիստիի ինչ որ նոր թարգմանված գի՞րք»: Բացի 70-ականներին ու 90-ականներին թարգմանված 3-4 ստեղծագորության, ուրիշ ոչ մի բան չկա: Բայց դե հույս եմ փայփայում, որ մի օր կարող ա մեկը խելքի եկած, թարգանած ու հրատարակած լինի: Փոխարենը ինչքան ալիֆռանգի գրող ու գիրք ասես, որ չկան ցուցափեղկերում, որոնք կարդացել են միայն սրբագրիչն ու հրատարակիչը ընտանիքի անդամները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել