««Իրավունքին» տեղեկություններ էին հասել, որ Վայոց Ձորի բնակավայրերից մեկում վերջերս ապշելու դեպք է գրանցվել։ Մարզի բնակիչներից մեկը համացանցով ծանոթացել է մի աղջկա հետ։ Աղջիկը, սակայն, տղային հավատացրել է, որ ինքը ապրում է շատ վատ պայմաններում, խորթ մոր հետ և ցանկանում է օր առաջ կյանքը կապել մեկի հետ, գտնել իր առանձին երջանկությունը։ Որոշ ժամանակ շփվելուց հետո նրանք ամուսնանում են։
Բայց ահա մի քանի օր անց նորապսակների տուն է այցելում նորահարսի հարազատ մայրը, նրա հետ՝ աղջկա փաստացի ամուսինը և սկեսրայրը։ Նրանք էլ նորափեսային տեղեկացնում են, որ իրականում «խորթ մոր զոհ» այդ «խեղճուկրակ» կինն ունի հարազատ մայր, ում հետ չի ապրում։ Նա ամուսնացած է ու ունի ութ ամսական երեխա։ Նորափեսան ստիպված էր վռնդել կնոջը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: