Ո՞վ որոշակի ազդեցություն ունի Թբիլիսիի վրա՝ ամերիկացիները։ Ո՞վ որոշակի ազդեցություն ունի Վաշինգտոնի վրա՝ հայերը։ Ո՞վ է երբևե օգտագործել «չերեզ» Վաշինգտոն Թբիլիսիի վրա ինչ որ ձև ազդելու հնարավորությունը՝ ոչ ոք։ Ամենահասարակ բանն ասեմ։ Կարող էինք չէ՞ ասենք հազարամյակի մարտահրավերների կրթական ծրագրերի համար լոբբինգ անել, որ այդ ծրագրերը Ջավախքում էլ իրականացվեն։ Վերջապես կարող էինք չէ՞ մեր վրացի բարեկամներին ասել, ձեզ տրամադրվող ֆինանսական աջակցության մասը 10 միլիոնով կփորձենք Կոնգրեսում բարձրացնել, եթե այն ուղղեք Ջավախքին։ Կարծում եք կմերժեի՞ն։ Մե՞զ, թե՞ Վաշինգտոնին։
Այլ հնարավոր թեմաների մասին չեմ էլ ուզում խոսել, ինքներդ մտածեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել