Պարզապես ընտրեք առաջարկվող մատանիներից մեկը։

 

1. Դուք որսորդ եք

Ինչպես յուրաքանչյուր որսորդ, դուք օժտված եք վայրի էներգիայով, որը դուրս է ժայթքում ամեն առիթով: Դուք խորաթափանց հայացք ունեք, մինչև հոգու խորքերը թափանցող աչքեր: Ձեր շրջապատի մարդիկ ձգտում են շփվել ձեզ հետ, սակայն դուք բոլորին չէ, որ մոտ եք թողնում և վստահում. երբեք չեք ներում դավաճանությունը:

2. Դուք նուրբ գեղեցկություն ունեք. դուք բժշկելու տաղանդ ունեք

Արտաքնապես դուք պարզ, ուրախ մարդ եք, ունեք լայն շրջապատ: Մարդիկ հաճախ են նկատում, որ ձեզ հետ շփվելուց հետո իրենց տրամադրությունը բարձրանում է: Դուք օժտված եք ջերմ էներգետիկայով. շատ բան եք տալիս մարդկանց: Դուք պետք է ավելի շատ հոգ տանեք ինքներդ ձեր մասին, այդ ժամանակ ձեր կյանքը կլինի պարզ և հաճելի:

3. Դուք սեր եք

Դուք սիրում եք սիրել. սիրահարված լինելը ձեզ համար սովորական իրավիճակ է: Սովորաբար դուք ամեն ինչին և ամեն մեկին սիրով եք վերաբերվում՝ ձեր տղամարդուն, աշխատանքին և այլն: Սիրում եք ճամփորդել: Դուք շատ գեղեցիկ եք, երբ ուրախ եք. հմայիչ ժպիտ ունեք, ուրախություն եք պարգևում նաև շրջապատին:

4. Դուք լեդի եք

Բնույթով զուսպ եք, կատարյալ ճաշակ ունեք, կարողանում եք ձեզ գեղեցիկ ներկայացնել: Եթե ձեր ընկերուհիները չեն դիմում ձեզ իրենց արտաքինի և ոճի ընտրության հարցում, ուրեմն սխալվում են: Դուք հանգիստ և խորաթափանց անձնավորույուն եք, զարգացած ինտուիցիա ունեք: Հնարավոր չէ ձեզանից որևէ բան գաղտնի պահել, սակայն երբեք ուրիշների գաղտնիքը չեք մատնում: Ձեզ կարելի է ամբողջովին վստահել: Դուք բնությունից օժտված եք գեղեցիկ դիմագծերով: Մարդկնաց մեջ գնահատում եք հուսալիությունը և սուր միտքը: Դժվար եք տրվում զգացմունքներին, սակայն սիրահարվում եք անմնացորդ:

5. Դուք կանացիության մարմնացում եք

Հուգու խորքում միշտ երիտասարդ եք: Դուք մեծ սիրտ ունեք, կերջանկացնեք այն տղամարդուն, ում կնվիրեք ձեր սիրտը: Ձեզ շատ է սազում շրջազգեստը. այն ընդգծում է ձեր գեղեցկությունը և էներգիան: Դուք սիրում եք երազել, և ձեր երազանքները հաճախ են իրականություն դառնում: Դուք հեշտությամբ կարող եք հմայել ցանկացած տղամարդու:

6. Դուք թագուհի եք

Թագուհին անկեղծ է ինքն իր հետ և շրջապատի հետ: Հաճախ են ձեզ շրջապատողները տառապում ձեր անմիջականությունից, սակայն շատ շուտ ձեր բնատուր հմայքը մոռանալ է տալիս նրանց այդ վիրավորվածությունը: Ձեզ դուր եկած մարդուն դուք ջերմացնում եք, ինչպես արևը: Իսկ եթե մեկը ձեզ դուր չի գալիս, դուք դա չեք թաքցնում: Ձեր լավատեսությունը և դժվարություններ հաղթահարելու համոզվածությունը թույլ են տալիս միշտ քայլել գլուխը բարձր պահած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել