Ուղիղ 6 ամիս առաջ Թիլերսոնը մի քանի խոստում է տվել Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ

Ուղիղ 6 ամիս առաջ սենատոր Մենենդեզի մի քանի հարցին ի պատասխան դեռևս պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնը խոստացել էր։

Առաջին, պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում ԵՄ գործընկերների հետ միասին աջակցել Հայաստանին՝ Սիրիայից փախստականների համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Երկրորդ, նշանակվելու դեպքում Թիլերսոնը խոստանում էր աշխատել ԱՄՆ առևտրային ներկայացուցչի և այլ կառավարական շրջանակների հետ առևտուրն ու փոխադարձ ներդրումները մեծացնելու հնարավաորութկունները ուսումնասիրելու հարցում։

Անցել է վեց ամիս։ Փաստորեն ԵՄ գործընկերների հետ դեռ քննարկում են, առևտրային ներկայացուցչի հետ էլ դեռ ուսումնասիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել