Նախիջանը 24 տարի ղեկավարող Վասիֆ Թալիբովը հերթական անգամ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում...Այս անգամ նախիջևանյան "սուլթանիկը" հրաման է ստորագրել,ըստ որի,Նախիջևանում սահմանվել է ընթերցանության համար անհրաժեշտ 30 գրքերի ցանկը...Այո՛,չզարմանաք,այդ գրքերը Նախիջևանի բոլոր բնակիչները պետք է կարդան...APA գործակալությունը հրապարակել է այդ ցանկը,որում իրենց հատուկ տեղ են գրավել Ադրբեջանի ընդմիշտ առաջնորդ Հեյդար Ալիևի ելույթները,ինչպես նաև ազերի և համաշխարհային մասշտաբի այլ գրողների ստեղծագործություններ...
Զարմանալի ոչինչ չկա...Նախիջևանը շատ վաղուց դարձել է Թալիբովի փորձարկումների և քմահաճույքների իրականացման հարթակ...Այն ինչ սիրում է Վասիֆ մուալիմը՝պարտադիր է Նախիջևանի բնակչության համար,այն ինչ չի սիրում՝արգելվում է օրենքով...Այսպես,վերջին տարիներին Թալիբովը օրենքով արգելել է նախիջևանցի տղաներին և աղջիկներին սիրահարվել.. Սիրահար զույգերին, որոնք իրար ձեռք բռնած քայլում են, տանում են ոստիկանություն և բացատրություն պահանջում... Այստեղ նրանցից փաստաթղթեր են ուզում՝ պարզելու նրանք ամուսնացա՞ծ են, նշանադրվա՞ծ, թե՞ պարզապես հարաբերությունների մեջ են...Շատ հետաքրքիր է, թե իրար հետ նշանված կամ հարաբերություններ ունեցող զույգերը որտեղի՞ց պետք է այդ փաստաթղթերը ստանան և ներկայացնեն ոստիկաններին... Իսկ պահանջված փաստաթուղթը չներկայացնողներին տուգանում են կամ մի քանի օրով ձերբակալում...Այսինքն՝Նախիջևանում սիրելն արգելված է...Մինչ այդ մեծն Թալիբովի հրամանով նախիջևանցիներին արգելվել է լսել արտասահաաամանյան երաժշտություն (այդ թվում նաև թուրքական), ինչպես նաև ռոքի և ռեփի ազերիական տարբերակները...Վասիֆ բեյը "հին" և ավանդապաշտ մարդ է...Քանի որ ռոքից և ռեփից բան չի հասկանում,մյուսներին էլ չի թույլ տալիս դրանք լսել... Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով սննդամթերքի գները Նախիջևանում ավելի բարձր են և ինքնավարության բնակիչները պարենը էժան ձեռքբերելու նպատակով մասսայաբար մեկնում էին հարևան Իրան...Այդ հանգամանքը ևս դուր չեկավ "լֆիկ" Թալիբովին,ով օրենքի ուժով արգելեց Նախիջևանի բնակիչներին էժան սննդամթերք գնել Իրանից...Թալիբովն այնքան հայրենասեր է,որ օրենքով արգելել է Նախիջևանում վարել ոչ նախիջևանյան համարներով ավտոմեքենաներ...Թալիբովը հատուկ վերաբերմունք ունի գեղեցկության սրահների նկատմամբ...Դրանց գործունեությունը ևս արգելված է...Թալիբովը սիրում է "nature"-ն՝չխնամված և անթրաշ կանայք են նրա դուրը գալիս...
Ծնելիությունը խթանելու նպատակով արգելել է նաև աբորտները,իսկ "բարոյականությունը" պահպանելու համար՝ինտերնետ սրահները և սրճարանները...Բոլոր նախիջևանցիները գործից հետո պետք է տանը նստեն... Թալիբովի հրամանով շենքերի բնակիչներին արգելված է պատշգամբներից լվացք փռել, հաց թխել թոնիրներում, առևտրային կազմակերպություններին տալ արտասահմանյան անուններ...Հետագա տարօրինակ որոշումներում Թալիբովը կրկին անդրադառնում է կանանց...Որքան կարելի է կռահել,ազերի այս պաշտոնյան տարրական ատում է գեղեցիկ և խնամված կանանց...Վերջինիս որոշումներով նախիջևանցի կանանց արգելվել է ներկել մազերը,իսկ գործի գնալուց էլ հագնել կապրոնե գուլպաներ...
Այսքանից հետո կարելի է ենթադրել,որ հայրենասեր Թալիբովը նախընտում է անթրաշներին,բայց գրագետներին,որոնք անգիր կգիտենան Հեյդար Ալիևի ելույթները և Մամեդհուսեյն Շահրիյարի "Ողջույն Հեյդարբաբային" ստեղծագործությունը...
Հայաստանի հարևանությամբ գնտվող Նախիջևանը Թալիբովի ջանքերի շնորհիվ վերածվել է կովկասյան "Հյուսիսային Կորեայի"...Բայց մտավախություն ունեմ,որ այսպես շարունակվելու դեպքում Նախիջևանը կվերածվի "Կենտրոնակաաֆրիկյան Հանրապետության",որի բռնապետ Ժան Բեբել Բոկասան մարդակեր էր և չէր թաքցնում իր այդ նախասիրությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել