Համացանցում հրապարակվող ոչ բոլոր նյութերին կարելի է վստահել: 

1. Եղունգների թափացիկ լաքը դեմքին մրսածության հետևանքով առաջացած բշտիկները քողարկելու համար

Դեմքի բշտիկներին քսված լաքը կարող է խորացնել հիվանդությունը:

2. Սոսինձը դեմքի սև կետերի դեմ

Դեմքի սև կետիկներին քսած սոսինձը շատ վտանգավոր է. կարող է ալերգիա առաջացնել:

3. Շրթունքների մեծացում տնային պայմաններում

Շրթունքները նեղ բերանով տարայի մեջ մտցնելը և օդը ներս քաշելը ոչ թե մեծացնում է շրթունքները, այլ կապտուկներ է առաջացնում դրանց շուրջը:

4. Մազերի լաքը՝ որպես դիմահարդարումն ամրացնող միջոց

Մազերի լաքը պարունակում է քիմիական նյութ, որը կարող է բորբոքել մաշկը և կարմրություն առաջացնել:

5. Մազերի լվացումը ձիերի համար նախատեսված շամպունով

Առաջին անգամ այդ շամպունը իսկապես արդյունավետ է ազդում, սակայն պարբերաբար կրկնելու դեպքում նրա մեջ առկա սիլիկոնի մեծ քանակը վնասում է մազերը՝ դարձնելով դրանք բարակ և ջարդվող:

6. Հում կարտոֆիլը ճարպոտ մաշկի համար

Կարիք չկա կարտոֆիլով դիմակ դնել. նրա մեջ առկա նյութը կարող է փակել մաշկի ծակոտիները և բշտիկներ առաջացնել:

7. Կիտրոնի հյութը՝ պեպենների դեմ

Պեպեններ առաջանում են բաց գույնի մաշկի վրա, որը զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, հետևաբար կիտրոնի հյութի նկատմամբ նույնպես այդ մաշկը զգայուն է:

8. Թարթիչների ներկ թխվածքաբլիթից

Թխվածքաբլիթի մեջ առկա համային հավելումները կարող են ալերգիա առաջացնել: Բացի դրանից, նրա փշուրները կարող են ընկնել աչքերի մեջ և վնասել բիբերը:

9. Նկարչության համար նախատեսված մատիտը որպես աչքի մատիտ օգտագործելը

Նկարչական մատիտի քիմիական բաղադրությունը վնասակար է աչքի լորձաթաղանթի համար:

10. Հակաքրտինքային դեզոդորանտը՝ դիմահարդարման միջոց

Հակաքրտինքային դեզոդորանտը չորացնում է մաշկը, փակում է ծակոտիները:

11. Գետնանուշի մածուկը՝ սափրելու միջոց

Գետնանուշի մածուկը ուժեղ ալերգեն է:

12. Սուրճը՝ արևայրուքի էֆեկտ ստանալու միջոց

Առողջության համար այն վնասակար չէ, բայց և արդյունավետ չէ: Մեծ քանակությամբ սուրճ օգտագործելով՝ կարճատև և աննկատ արդյունք կստանաք:

13. Մանկական կոսմետիկա օգտագործելը

Մանկական կոսմետիկ միջոցները նախատեսված են պաշտպանիչ շերտ չունեցող մաշկի համար: Մեծերի մաշկը մանկական կոսմետիկայից հետո դադարում է շնչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել