Վերջին տարում Անջելինա Ջոլին նիհարել է մինչև 35 կգ, նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս մասնագիտացված կլինիկաներում պառկել և օրգանիզմն արհեստականորեն «կերակրել»՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար:

Ջոլիի ընկերների խոսքով՝ նա կարծես «օդով է սնվում» և նրան միայն երբեմն կարելի է տեսնել ընկուզեղենի և չրերի փաթեթով, որը նա որպես ճաշ կամ ընթրիք է օգտագործում: Հոլիվուդյան աղբյուրը դերասանուհու շրջապատից պնդում է, որ Ջոլին ոչ ամեն օր է ուտում: Այս մասին նա ասել է BlindGossip.com պորտալին:

«Նա օրումեջ է սնվում: Ես դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա նորմալ և լիարժեք ճաշի,- ասել է ներքին աղբյուրը:- Այն օրերին, երբ նա որևէ բան է ուտում, թվում է՝ նա բոլորովին ախորժակ չունի: Նա կարող է սենդվիչից մի քանի կտոր կծել կամ ոչ մեծ միրգ ուտել: Բայց դա չափազանց քիչ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել