Օգոստոսի 25-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արթուր Բ.-ին, որը փետրվարի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության քր. օր.-ի 190 հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:


Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել