Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շենքի` խցերին մերձ տարածքում հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել ապակյա գլանաձև 5 տարա, ծխախոտի 7 գլանակ` լցոնված 7,5 գրամ քաշով դարչնականաչավուն զանգվածով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժմասի չօգտագործվող սենյակի զննությամբ օրերս հայտնաբերվել է անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 2 գրամ քաշով կանաչավուն զանգված:

Առգրավված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել