Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը:

Այս մասին Facebook կայքի իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ էին հնչել: 4 անձ զոհվել էր, մի քանիսը՝ վիրավորվել։ Սգո սրահ ներխուժած և կրակոցներ արձակած անձը դիմել էր փախուստի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել