Այդ հայտարարության հիմնական նպատակը մի կետ է, մնացյալ կետերը ուղղակի "փաթեթավորման" համար են:
Սա է այդ կետը. "Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»": Ու դեռ հարց է, թե "բոլոր կողմերն" ովքեր են. կոնֆլիկտի կողմերը միայն, թե "հաշտեցնողներն" էլ հետները:
Այսինքն, ԱՄՆ-ն Ռուսաստանին ասում է, որ զորք չես մտցնելու, առավել ևս առանց մեր մասնակցության կամ համաձայնության:
Սա էր հիմնական ասածը, ինչից կարելի էր եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում էր նորից վերակենդանացնել այսպես կոչված "Լավրովի ծրագիրը", որի իմաստը ռուսական զորք մտցնելն է:
Այստեղից բխում է ևս մեկ եզրակացություն, որը կարևոր է հայաստանցիների համար. Արցախում ստեղծված Ստատուս Քվոն ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ միջև է:

Մի տեխնիկական դիտարկում էլ ի գիտություն, ապագա քննարկումների համար:

Երբ Մինսկի համանախագահները երեքով հավաքվում են և միասնական հայտարարություն տարածում կամ ասուլիս տալիս, դա պետք է դիտարկել որպես միասնական դիրքորոշում, ուղղված Հայաստանին և Ադրբեջանին:
Երբ Համանախագահներից որևէ մեկը կամ երկուսը` առանձին-առանձին ինչ-որ բան են ասում, ապա դրա հասցեյատերը ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանն է, այլ Մինսկի խմբի մյուս անդամները (կամ անդամը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել