Բանակում կատարվող դրական փոփոխությունները չնկատելու համար առնվազն կույր պետք է լինել, կամ ասենք «Հրապարակ»: Նոր մակարդակի ռազմամարզական վարժարանը, որը բանակի ապագան է, զինվորի ու սպայի համար ծառայության նոր պայմանները, ընտրելու հնարավորությունները չտեսնելը, զինվորի նոր կոշիկն ու սնունդը չտեսնելը, զինվորի համար բանակում ծառայելու հետ զուգահեռ կրթվելու նոր հնարավորությունները չտեսնելը առնվազն կուրություն է կամ….: Փաստորեն «Հրապարակ»-ը վերնագրի տեսքով դիագնոզ է: Մարդիկ իրենց սխալը ընդունելու փոխարեն, հասկանան, որ ոչ պետական գործով զբաղվելը բոլորովին էլ չի ապահովագրում սխալներ գործելուց, որքան էլ որոշ դեղիններ այդպիսի տոտալ քարոզչություն են իրականացնում։ Զինվորական լինելու առանձնահատկությունը հասկանալն էլ միայն կողքից նայելով չի, միայն այն հանգամանքը, որ առնվազն վեց տարի այդ թերթի ոչ մի լրագրող ոչ մի անգամ առաջնագծի որևէ հատված չի այցելել արդեն բավարար է, որ բանակի զարգացումներից շաատ հեռու մնայիք։ Բայց իհարկե դուք «Հրապարակն» եք և դա ձեր համար չի ասված, ձեզ համար հաքընում հայտնվելուց հետո անգամ որևէ բան չի փոխվում և կարելի է գտնել տարբեր անիմաստ տեքստեր իրար վրա շարելու տարբերակ և պատասխաններ տալ: Կարևորը, ինչպես ձեր «տիրուհին» է սիրում ասել. «Խոսքի տակ չմնաք»: Դուք կարող եք երբեք զորք ու զորամաս տեսած չլինել, բայց խոսել բանակից: Դուք կարող եք մեկ անգամ ձեռքում գիշերային սարք բռնած չլինել, բայց խոսել առաջնագծի տեխնիկական, մարտավարական ու զենքի հագեցվածությունից ու դատողություններ անել սահմանի պաշտպանվածության մասին: Դուք կարող եք ամեն մի պատահական անցորդի խոսքը արտատպել, դրանից հետո մոլորակի կեսը ձեզ ասում է սխալ եք, բայց թե դուք «Հրապարակն» եք: Իմիջիայլոց մենք որևէ մեկին միայն ձեզ այցելելու համար հիվանդ չենք հանել, մենք ի տարբերություն ձեզ, մարդկանց հետ շփվելուց ստուգում ենք, որոշ տեղեկություններ, և եթե դուք մի երեք րոպե ժամանակ ծախսեիք կտեսնեիք մի տարի առաջ նույն մարդու բուժկետի բժիշկ լինելը և այլն: Շատ ավելի հետաքրքիր պատմություններ կան իր հետ կապված: Դուք կարող եք լինել գորշ փոքրամասնություն, բայց խոսել այլ լրատվամիջոցների, լրագրողների անունից: Այո «Ազգ-բանակը» նաև լրագրողներն են, սրտացավ, պրոֆեսիոնալ լրագրողները, ոչ թե հավանական «հաքինազացուները», այլ լրագրողները: Այն լրագրողները, ովքեր գոնե տարին չորս անգամ զորամասեր են այցելում, բանակը գիտեն ներսից, շփվում են զինվորի հետ: Մենք հիմա էլ բաց ենք նաև ձեզ համար, եկեք մոտիկից զինվորին տեսեք, սպային տեսեք, որ անիմաստ չվարկաբեկեք մարդկանց, անջրպետ չքաշեք զինծառայողների մեջ, դրանով չգիտակցված նպաստելով ադրբեջանական քարոզին: Որ անիմաստ ձեր կոլեգաներին, ազնիվ ու անկաշառ լրագրողներին չվիրավորեք:

Հ.Գ. Ի դեպ մարդիկ կային, ովքեր մի քանի տարի առաջ նորմալ մասնագետներ էին, երբ այլ տեղերում լրագրող էին աշխատում, իսկ հիմա Արմինեին հաճոյանալու համար «հաքընազացու» դառնալու նախաշեմին են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել