Վերջին շրջանում ալիևյան կայքերից haqqin.az-ը Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրված տեղեկատվական պատերազմում դիմում է շատ պրիմիտիվ պայքարի ձևերի...Սեփական բանակում ամենօրյա խայտառակությունները թաքցնելու և դրանց հնչեղությունը նվազեցնելու նպատակով արդեն մեկ ամսից ավել է ալիևյան կամակատար Էյնուլլան հայկական բանակին վերաբերյալ ինչ ապատեղեկատվություն ասես չի հրապարակում...Գրեթե ամեն օր haqqin.az-ը տեղեկություններ է հաղորդում մեր բանակում տեղի ունեցող "հանցագործությունների" մասին,որին երևի թե տեղյակ են միայն ադրբեջանցիները...Տեղեկատվության հավաստիությունը մեծացնելու նպատակով հատուկ աննուններ են տալիս՝"հանցագործների" և "զոհերի"...Իսկ որպես տեղեկատվության աղբյուր նշվում են համացանցի հայկական տիրույթի օգտատերերին,որոնց մասին ևս տեղյակ են միայն Բաքվում,քանի որ որպես այդպիսիք դրանք ՉԿԱՆ...Բաքվում, որոշ ժամանակ առաջ, փորձեցին հայկական ազգանուններով ու կեղծ պրոֆիլների միջոցով տեղեկություններ տարածել,սակայն այդ հեղինակների պրոֆիլներին հյուր գնալիս շատ արագ բացահայտվում էր նրանց կեղծ լինելը...Դրանից հետո ազերիները որոշեցին ավելի հեշտ և անապացուցելի մեթոդներով առաջնորդվել՝օդի մեջ պատմություններ հնարել և այն մատուցել սեփական հասարակությանը,ինչպես նաև ռուսալեզու այն ընթերցողներին,ովքեր լրատավական հոսքին ծանոթանում են ալիևյան այս կայքի միջոցով...Այդ կեղծ լրատվությունը նախատեսված է նաև մեր հասարակության որոշ մասի համար,ով հայաստանյան լուրերին ծանոթանում է չգիտես ինչու ադրբեջանական ԶԼՄ-ներից...
Կոչ եմ անում մեր հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ջուր չլցնել ադրբեջանցիների ջրաղացին և ակամայից չդառնալ ազերիական ապատեղեկատվության տարածողը սոցցանցերում...Ալիևի աշխատակազմում հենց այդ հույսով էլ այս ամենը կազմակերպում են...Իրեն հարգող և լուրջ համարող ԶԼՄ-ն տեղեկություն տարածելուց անպայման նշում է աղբյուրը...Եթե նյութի հեղինակը ԶԼՄ-ն չէ և այլ տեղեկության սկզբնաղբյուրը չի նշվում նյութում,ապա դա արդեն անլուրջ է...Դե ազերիներից լուրջ բան սպասելն անիրական է,իսկ "անլուրջի" դեպքում էլ թուրք կեղծարարը շատ պրիմիտիվ է...
Հ.Գ.Հետաքրքիր է,որ հայկական բանակի վրա սևեռված և մեր բանակի մասին կեղծ լուրեր տարածող haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա ՖաԹՈՒԼԱևը իր ղեկավարած կայքի էջերում բացարձակ չի անդրադառնում ադրբեջանական բանակում ծառայող իր բարեկամի մասին,որին վերջերս մի քանի ազերի ասկյարներ բռնաբարել էին...Որոշ հայ դավաճաններին պատսպարած Էյնուլլան նույնիսկ չի էլ հերքում,որ իր բարեկամին՝Զաքիր Ֆաթուլաևին բռնաբարել են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել