Հրանտ Բագրատյանը միշտ էլ կարողացել է օդում թեմա ստեղծել ու հանրային թոփ թեմա դառնալ։ Մենք, միամիտներս, մի քանի օր քննադատելով, կարծիքների տեղատարափով Բագրատյանի վերջին հայտնի մտքին, չէինք էլ գուշակում, որ պարոն Բագրատյանը մեղմ ժպտում է, վայելելով այն նպատակի արդյունքը, որը դրել էր իր առաջ։ Դրա պտուղներից է օրինակ՝ իր մասնակցությամբ հայկական ուրբաթի սպասվող եթերը։ Ակնհայտ էր, որ առանց պատգամավորական ամբիոնի պարոն Բագրատյանը PR սով չէր ունենալու։ Ով շփվել է վերջինիս հետ (օրինակ՝ կողք-կողքի 9 ժամ ինքնաթիռում) շատ լավ կհասկանա ասածս։

Հ.Գ. այս թեմայով առաջին անգամ եմ հրապարակայիմ խոսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել