Hraparak.am-ը գրում է.
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը կայցելի Իրան առաջիկայում։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ այցի հրավերը եղել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մուհամմադ Հոսեյն Բաղըրիի կողմից։ Համաձայն հայտարարության, այցի նպատակը Թեհրան-Անկարա բանակցությունների ամփոփումն է ռազմական ոլորտում։

Գեներալ Բաղըրին հայտարարել է, որ հատկապես Սիրիայի եւ Իրաքի հարցում կողմերը ընդհանուր հայտարարի են եկել։ Պայմանավորվածություններ կան նաեւ երկկողմ ռազմական գործակցության ընդլայնման մասով։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել