1. Կշեռք

Կշեռք աղջկա միակ խնդիրն այն է, որ նա կիլոմետրերով հեռու է քոքված լինելուց։ Այս համովիկ, փոքրիկ, անմեղ հրեշտակներն ամենուր խաղաղություն են հաստատում ու ավելի լավ է՝ իրենք լինեն տխուր, քան ուրիշ մեկին տեսնեն այդ վիճակում։ Նրանք հավատում են արդարությանը, հավասարությանն ու ներդաշնակությանը։ Այս աղջիկները փորձում են լուծել վեճերը՝ դրանք սկսելու փոխարեն։ Եթե Դուք խնդիրներ ունեք Կշեռքի հետ, պարզից էլ պարզ է, որ քոքվածը Դուք եք։

2. Ձկներ

Ձկների հետ հեշտ է. նրանք բարի են, մեղմ ու ձգտում են օգնել։ Նրանք ատում են վեճերն ու կոնֆլիկտները, բամբասանքն ու չարությունը։ Եթե փորձեք կռիվ սկսել Ձկների հետ, այս փոքրիկ քաղցրիկ ձկնիկը պարզապես կշրջվի ու կլողա ուրիշ ուղղությամբ։

3. Ցուլ

Չնայած կենդանակերպի այս նշանը կրում է մի կենդանու անուն, որն իրեն անընդհատ վտանգի մեջ է նետում, Ցուլ կինը չափազանց համբերատար է։ Քանի որ նա զգայուն է իրեն ուղղված քննադատության հանդեպ, ինքն աշխատում է չքննադատել մյուսներին։ Նա բարեսիրտ է, առատաձեռն ու կարող է կիսել իր հացը Ձեզ հետ, եթե Դուք քաղցած եք։ Սակայն եթե նրան հունից հանեք, նրա ներսի քոքված աղջիկը կարթնանա ու Ձեզ ցույց կտա Ձեր տեղը։

4. Ջրհոս

Ջրհոսը, ով հայտնի է որպես բարի ու ընկերասեր մարդ, ժամանակ չունի չարախոսության ու տականքության համար։ Նրանք չունեն ժամանակ նաև ժլատ ու դաժան մարդկանց համար։ Սակայն սա չի նշանակում, որ նրանց վրայով կարելի է անցնել. նրանք ծնվել են ըմբոստ ու չեն հանդուրժի իրենց հանդեպ սխալ վերաբերմունք։

5. Աղեղնավոր

Չնայած Աղեղնավորները հակված են լինելու անհանգիտ ու անհամբեր, նրանք հազվադեպ են դա վերածում ագրեսիայի կամ թշնամության. նրանք ունեն իրենք արժեհամակարգը ու նրանց կատաղեցնում է այն, որ ապրում են մի աշխարհում, որը հաճախ դաժան ու անարդար է։ Եթե Ձեզ լկտի պահեք Աղեղնավորի հետ, նա չի պոկի Ձեր մազերը, ոչ էլ Ձեր աչքերը կհանի. նա պարզապես մի կողմ կշրջվի՝ վստահորեն թափահարելով գլուխը, ու կհեռանա՝ թքած ունենալով Ձեզ վրա։

6. Երկվորյակ

Երկվորյակները սովորաբար բարեհամբույր են ու շփվող, բայց նրանք շատ են բամբասում։ Նրանց քոքվածությունն արտահայտվում է այն բանում, որ շուրջ բոլորը ուրիշների մասին լուրեր են տարաածում՝ կարևոր չէ՝ ճիշտ, թե կեղծ։ Եվ միայն փորձեք ասել նրան, որ նա այլ մարդկանց մասին կեղծ լուրեր է տարածում. այս աղջիկն այնպես կգոռա ու կշպրտի ձեռքի տակ եղած ամեն ինչ, որ մարդկանց բերանը պարզապես բաց կմնա։

7. Խեցգետին

Խեցգետին աղջիկը կարող է լինել բարի կամ տականք՝ կախված տրամադրությունից, իսկ ինչպես մեզ հայտնի է, սա հորոսկոպի ամենամռայլ ու անտրամադիր նշանն է։ Եթե Ձեզ հաջողվի նրան լավ տրամադրությամբ բռնացնել, նա կգրկի Ձեզ, կհամբուրի, կպարուրի հաճոյախոսություններով՝ ասելով, որ նախանձում է Ձեր գեղեցկությանը։ Սակայն եթե նրան տեսնեք սովորական օրերին՝ վատ տրամադրությամբ, ապա լավ կանեք՝ թաքնվեք։

8. Առյուծ

Ընդհանրապես, Առյուծ աղջիկը ջերմ, ընկերասեր, ներող, ժպտերես է, սակայն դա չպետք է Ձեզ ստիպի մտածել, թե նա փոքրիկ փիսիկ է. այդ փիսիկի ներսում Առյուծի սիրտ է բաբախում։ Նրա գլխավոր թերությունն այն է, որ բավական է միայն նա բարկանա, կասի այնպիսի վիրավորական ու կոպիտ բաներ, որ, հնարավոր է, ստիպեն Ձեզ լաց լինել։

9. Կույս

Հորոսկոպի այս նշանին երևի սխալ անուն է տրվել. կույսերն անմող են ու դժվար թե քոքված լինեն։ Սակայն երբ Կույս աղջիկը կատաղի, նա ոչ թե կարտահայտի իր զայրույթը բառերով կամ ֆիզիկական ցավով, այլ ավելի հեռու կգնա. այս աղջիկը հատուկ ռազմավարություն կմշակի, որպեսզի Ձեզ որքան հնարավոր է շատ ցավեցնի։ Նա, որպես կանոն, սկսում է Ձեզ լավ խոսքեր ասել՝ մտքում ծրագրելով դաժան պլան։

10. Խոյ

Հարցրեք Խոյին, նա կասի, որ ինքը կրքոտ, էներգիայով լի, համարձակ, հավակնոտ ու անգամ մի փոքր տաքարյուն մարդ է։ Սա հիանալի տարբերակ է նկարագրելու հատկանիշներ, ինչպիսիք են անհամբերությունը, հիպերակտիվությունը, ագրեսիան, կատաղությունը և, իհարկե, քոքվածությունը։ Խոյ կանայք ամենաքոքվածը չեն, սակայն հեռու չեն այդպիսին լինելուց։ Խոյ աղջիկներին պարզապես անհրաժեշտ է մի գդալ խոնարհություն ավելացնել իրենց առավոտյան թեյին։

11. Այծեղջյուր

Չնայած այս աղջիկները համբերատար են, բավական է միայն բարկացնել կամ վիրավորել նրանց. Դուք շատ կզղջաք ։ Նրանք Ձեր դեմքին ոչինչ չեն ասի ու չեն բարկանա, բայց կսկսեն բամբասել ու չարախոսել Ձեր մասին։ Եթե նա Ձեր գործընկերն է, ուրեմն՝ անմիջապես կգնա ու տնօրինությանը կպատմի Ձեր բոլոր սխալների ու այն վատ բաների մասին, որ ասել եք կազմակերպության հասցեին։

12. Կարիճ

Սա հորոսկոպի այն նշանն է, որին հաստատ չեք ուզի բարկացնել. նրանք կլցվեն վրեժով ու կկիրառեն սերիական մարդասպաններին բնորոշ սառնությունը։ Նրանք վրեժխնդիր են, կռվարար, անհավատ ու չարասիրտ։ Իհարկե, այս աղջիկները կարող են բարեհամբույր լինել, եթե չեք նյարդայնացնում նրանց։ Բայց եթե երբևէ սխալվեք, որքան հնարավոր է հեռու գնացեք նրանից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել