Այս տարվա հունիսի կեսերին կրկին հայր դարձած 47-ամյա Ջեյ Զիի նոր ալբոմը արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել:

Երկրպագուները «4:44» ժողովածուում գտել են շատ ապացույցներ առ այն, որ իր երգերով ռեփերն ուղղակի պատասխանում է անհավատարմության համար իրեն ուղղված մեղադրանքներին, որնց մասին Բեյոնսեն երգում է իր Lemonade ալբոմում:

Այժմ արդեն հասարակությունը ենթադրում է, որ մի քանի կոմպոզիցիաներ հասցեագրված են 40-ամյա Քանյե Ուեսթին, որի հետ երաժիշտը դեռ անցյալ տարվանից լարված հարաբերություններ ունի:

Ջեյ Զին եղել է ռադիոկայաններից մեկի հյուրը, որտեղ նրան հարցրել են, թե ում էին ուղղված վերջին կոմպոզիցիայից մեկի խոսքերը՝ «Մի դիպչիր իմ ընտանիքին, թե չէ ինձ հետ գործ կունենաս»: Ռեփերը փորձել է համոզել, որ Քանյե Ուեսթը ոչ մի կապ չունի, նա ընդամենը դիմել է ինքն իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել