Armlur.am-ը գրում է.
Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների թվում 10 տարեկան աղջիկ երեխա կա: ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով` զոհվել են «Օպել» մակնիշի մեքենայում գտնվող երկու հոգի, ովքեր պապ ու թոռ են: Իսկ մյուս՝ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայում եղած ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխան տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Երեխայի վիճակը բավարար է, իսկ ծնողներինը՝ ծանր: Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին:

 Իրար են բախվել Opel մակնիշի 35 GZ 597 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 CR 138 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի և Ալավերդու բժշկական կենտրոններ։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել